ՀՀ Վարչապետը ևս կոչ է արել երիտասարդ մեր համաքաղաքացիներին Ժամը 10-ից 12-ը չգնալ խանութներ`այդ ժամանակահատվածը զիջելով տարեցներին (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ռիսկային խմբում գտնվող քաղաքացիների առողջության պահպանման վերաբերյալ իրազեկող տեսանյութը եւ գրառում արել:
«Մտածենք մեր տատիկների եւ պապիկների մասին: Ժամը 10-ից 12-ը չգնանք խանութներ եւ դեղատներ»,-նշել է վարչապետը:
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, ՀՀ ողջ տարածքում Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 23-ին ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00-ին սպասարկել միայն կենսաթոշակային տարիքի անձանց:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։
Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։
Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»,- գրել էր նա:
Պարետը կարգադրել է նաև տանից խիստ անհրաժեշտությամբ դուրդս գալու պարագայում անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժման թերթիկ: