Մեսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին գումար է հատկացրել Իսպանիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:
Diario Sport-ի հաղորդմամբ՝ Մեսին 1 միլիոն եվրո է հատկացրել Hospital Clinic հիվանդանոցին, որը փորձում է ստեղծել կորոնավիրուսի դեմ դեղորայքը:
Մեսին գումար է հատկացրել նաև Արգենտինայում գտնվող մի քանի հիվանդանոցի:
Հավելենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 40 հազարը, իսկ զոհերի թիվը մոտենում է 3 հազարի: