Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները կարծում են, որ կորոնավիրուսի բռնկումը մի քանի ամիս կտեւի
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ արագ տարածվող կորոնավիրուսի բռնկումը կարող է մի քանի ամիս տեւել, հայտնում է Reuters-ը։
«Ես կարծում եմ, թե մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ սա առնվազն մի քանի ամիս կշարունակվի, եւ մենք նախաձեռնում ենք բոլոր նախազգուշական միջոցները։ Ես վստահ եմ, որ մի քանի ամսից մենք կհաղթահարենք այն»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը։
Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Մարկ Միլին ասել է, որ թեեւ պարզ չէ, թե որքան կշարունակվի բռնկումը, այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ այն մինչեւ հուլիս կձգվի։
Ավելի վաղ Էսպերը հայտարարել էր լրացուցիչ սահմանափակումների մասին նրանց հանդեպ, ովքեր մտնում են Պենտագոն։ Այն ժամանակվանից, երբ սկսվել են բռնկման դեմ պայքարի միջոցառումները, շենքում կրճատվել է մարդկանց թիվը, շատերը տնից են աշխատում։