«Բարսելոնայի» նախկին տնօրեն․ Բարտոմեուն բազմաթիվ սխալներ է թույլ տվել
«Բարսելոնայի» նախկին տնօրեն Ալբերտ Պերինը քննադատել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին։
«Ինձ շատ է վախեցնում «Բարսելոնայի» ապագան։ Բարտոմեուն դարձավ նախագահ, սակայն որեւէ բան չէր հասկանում գործից։ Այո, նա կարողանում է վաճառել խաղացողներին, գումար վաստակել ֆուտբոլում, բայց նա չի մտածում մարզական կողմի մասին։ Նա բազմաթիվ սխալներ է թույլ տվել»,- Ալբերտ Պերինի խոսքը մեջբերում է Marca-ն։
Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահ է դարձել 2014-ին՝ փոխարինելով Սանդրո Ռոսելին։