ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվել է առցանց. օրակարգում եղել է 14 հարց
ՀՀ փաստաբանների պալատի՝ մարտի 23-ի խորհուրդը՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությամբ, հերթական նիստն անցկացրել է առցանց ռեժիմով: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը:
Խորհրդի անդամները քննարկել են թվով 14 հարցեր: Քվեարկությունը նույնպես կազմակերպվել է առցանց հարթակում: Նիստին մասնակցող խորհրդի անդամներն իրենց քվեարկությունը կատարել են Խորհրդի բոլոր անդամների համար նախատեսված հարթակում: