Վարորդը, եթե գալիս է համաճարակի երկրից, չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք. Էկոնոնիկայի փոխնախարար
Կա պարետի կողմից սահմանված ցանկ այն ապրանքների նկատմամբ, որոնք արտահանվում, փոխադրվում են Հայաստան կամ Իրան։ Ապրանքների ցանկը սահմանափակ է, բայց դրանք այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են ՀՀ տնտեսավարողներին՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայաի փոխնախարար Վարոս Սիմոնյանն՝ անդրադառնալով արտակարգ դրության ժամանկ Իրանի հետ գործող բեռնափոխադրումների ռեժիմին։
Նրա խոսքով՝ այդ ապրանքների ցանկը պարբերաբար վերանայվում է. «Կապ կա նաեւ տնտեսվարողների հետ եւ հնարավոր է, որ այս շաբաթվա ընթացքում նույնպես ցանկում ավելացումներ տեղի ունենան»։
Սիմոնյանը խոսեց նաեւ Վրաստանի հետ գործող բեռնափոխադրումների ռեժիմից. «Բեռնափոխադրումների սահմանափակումների ոչ մի սահմանված ցանկ չկան։ Դրանք իրականացվում են գործող ռեժիմի համաձայն, սակայն Վրաստանի կառավարության կողմից կան խստացումներ։ Վարորդը, եթե գալիս է համաճարակի երկրներից, բարձր ռիսկային գոտուց, չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք եւ վարորդին փոխարինում են։ Միեւնույն ժամանկ գործում է հատուկ կարգ՝ հնարավոր է փոխարինեն նաեւ քարշակը կամ մեքենան։ Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումներին, այն մի անցակետից մյուս անցակետ իրականացվում է հսկողության ներքո»։