«Հայփոստի» անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում, չհավատաք»․ Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մարդկանց զգուշացնող գրառում է արել:
«Ժող, Հայփոստի անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում։ Չհավատաք»,-նշել է նա:
Սամվել Մարտիրոսյանը նաեւ տեսանյութ է տարածել, որտեղ խորհուրդ է տալիս հեռու մնալ ինտերնետ խաբեբաներից, այդ թվում Մոզամբիկից շահումների մասին տեղեկությունների տեսքով: