The Urban Dictionary բառարանի կայքում հայտնվել է բնորոշում անձանց համար, որոնք հավաքում են զուգարանի թղթի պաշար
Անգլալեզու The Urban Dictionary կայքում հայտնվել է եզրույթ մարդկանց համար, որոնք հավաքում են սննդամթերքի և անհրաժեշտ ապրանքների հսկայական պաշար և սիրում են երեկույթներ իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ, գրում է Republic-ը:
Մասնավորապես, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում զուգարանի թուղթ և նպարեղեն գնելու սիրահարների համար ի հայտ է եկել այնպիսի եզրույթ, ինչպես «covidiot»-ն է («կորոնավիրուսային ապուշ»):
Հիշեցնենք, որ այս օրերին գրեթե ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, տարբեր երկրների գիտնականները մշակում և թեստավորում են պատվաստանյութեր, որոնք կարող էին վերջ տալ պանդեմիային: Աշխարհի շուրջ 190 երկիր հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մասին, իշխանությունները ձեռնարկում են աննախադեպ քայլեր՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանում, կարանտին, պարետային ժամ: