Ամերիկյան ավիաուղիները պետությունից կստանան փոխառություն 50 մլրդ դոլարի չափով
Ամերիկյան ավիաուղիները կստանան փոխառություն ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատած գումարի մեկ քառորդի չափով կորոնավիրուսի տարածման հետեւանքները մեղմելու համար, հաղորդում է Reuters-ը:
Ընդհանուր գումարը, որը հատկացվում է երկրի իշխանություններ կողմից նոր տիպի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու համար, կազմում է 200 մլրդ դոլար, որից 50 մլրդ դոլարը կստանան ազգային ավիաուղիները, տեղեկացրել է Սպիտակ տան առեւտրի հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն:
Նա նշել է, որ այդ օրենսդրական որոշումը կօգնի նաեւ Դաշնային պահուստային համակարգին կիրառել Բորսայական կայունացման ֆոնդն անհրաժեշտ իրացվելիությունն ապահովելու համար: