«Բարսելոնան» ցանկանում է 100 միլիոն եվրոյով վաճառել Գրիզմանին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ամռանը վաճառել հարձակվող Անտուան Գրիզմանին։ Կատալոնական ակումբը ցանկանում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ առնվազն 100 միլիոն եվրո, հաղորդում է Diario Sport-ը։
Գրիզմանը 2019թ․ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» Կատալոնիա է տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
«Բարսելոնան» մտադիր է վաճառել նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։
«Բարսելոնան» դիտարկում է նաեւ Գրիզմանին եւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ փոխանակելու տարբերակը։