Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 2000 քմ տարածք
Մարտի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ եղեգն,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1000 քմ եղեգն,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: