«Մենք բոլորս դեռ գալու ենք Իտալիա, Viva Italia!». Արամ Սարգսյան
Մենք բոլորս դեռ գալու ենք Իտալիա՝ Հռոմ, Վատիկան, Ֆլորենցիա, Վենետիկ, Միլան, Նեապոլ ու Պալեռմո, ու Իտալիայի շքեղ երկնքի տակ միասին ենք լինելու այս դառն ու դժվար օրերին դիմացած իտալացիների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես Իտալիան իմ երկրորդ հայրենիքն եմ համարում, որովհետև էն ամենը, ինչ ինձ համար չափանիշ է, իտալական է։ Հուլիոս Կեսարը՝ զորավար ու պետության ղեկավար, Բրունելեսկին իմ սիրած ճարտարապետն է, Միքելանջելոն՝ հանճարը ու քանդակագործը, Լեոնարդո դա Վինչին՝ նկարիչը և իմաստունը, Բենվենուտո Չելինին՝ ոսկերիչը, Լուչանո Պավարոտին՝ տենորը, Ֆեդերիկո Ֆելինին՝ ռեժիսորը, Ադրիանո Չելենտանոն՝ դերասանը ու երգիչը, Կանալին՝ հագուստը, Մորեսկին՝ կոշիկները, Ֆերարին՝ մեքենան…
Էսպես կարող եմ երկար շարունակել, բայց համաճարակի այս օրերին պարզեցի, որ շատ ու սրտանց սիրում եմ պատշգամբներից երգող իտալացի ժողովրդին, և սրտանց աղոթում և զորակցությունս եմ հայտնում իրենց։ Մենք բոլորս դեռ գալու ենք Իտալիա՝ Հռոմ, Վատիկան, Ֆլորենցիա, Վենետիկ, Միլան, Նեապոլ ու Պալեռմո, ու Իտալիայի շքեղ երկնքի տակ միասին ենք լինելու այս դառն ու դժվար օրերին դիմացած իտալացիների հետ: Viva Italia!»,- գրել է նա: