Երևան, 24.Հոկտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը չ... Հունաստանն ու Թուքիան հրաժարվել են հաջորդ շաբ... Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հայ... Կոնգրեսականներն ԱՄՆ-ին կոչ են արել Մագնիտսկու... Կյանքից հեռացել է դերասան Սամվել Ղազարյանը Գաել Անդոնյանը միացել է ֆրանսիական «Օբան» թիմ... Պելե․ Հույս ունեմ՝ Աստված ինձ կընդունի այնպես... Աշխարհը հասել է համավարակի կրիտիկական կետին. ... Հռոմի պապը հայտնվել է կորոնավիրուսով վարակման... Անտվերպեն․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից Պատահական չէ, որ թշնամին մեր վրա հարձակվելու ... Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգի հոնորարը ... Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է ... Զիդան․ «Ռեալը» «Բարսելոնայի» հետ դիմակայությա... Սառը ջուրը կարող է օգտակար լինել դեմենցիայի կ... Բուլղարիայի վարչապետն ինքնամեկուսացել է Զիդանը 20 ֆուտբոլիստի է հայտավորել «Բարսելոնա... Կրեմլում չգիտեն՝ Ղարաբաղի հարցում ինչ առաջընթ... ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիայի կողմից Ս-400 համ... Թշնամական ուժերի ոչնչացումը. Արցախի ՊԲ-ի տեսա... Ստեփանակերտի ուղղությամբ Ադրբեջանի ծանր հարվա... Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց ... Թրամփը հեռացրել է Սուդանն ահաբեկչությունը հով... ՀՀ ՊՆ. Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով... ՊՆ. Վաղվանից առաջնագծից տեղեկություն կտրամադր... ՀՀ ՊՆ. շփման գծում կրակի ինտենսիվությունը նվա... Բաքվի վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժո... ՀՀ ՊՆ. առաջնագծում զորքերը ոչնչի կարիք չունեն Պոմպեոն կոչ է արել վերջ տալ բռնությանը Լեռնայ... Ստեփանակերտի հրթիռակոծությունից այրվել է ավտո... Կարեւոր. զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից... Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլխին սպառնում ... 1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գա... Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ... Մենք աշխատում ենք Հայաստանի հետ. Դոնալդ Թրամփ ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. մեն... Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավոր... «Ռեալի» նախկին նախագահ. Ակումբի պարտքը գերազա... Մյունխենի աճուրդում վաճառվել է նացիստ բռնապետ... Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Արցախի Հ... Լենա Նազարյանը դիմել է Սփյուռքի բարեկամներին Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով ... COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանել... ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ե... Գիտնականները բացատրել են կորոնավիրուսի հետեւա... Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խ... Հունաստանը գիշերային պարետային ժամ է սահմանու... Մնացականյանը եւ Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հա... Իրանի զինուժը ուժեղացրել է սահմանային պաշտպան... Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համ... Սպորտով զբաղվելն ինչպե՞ս է ազդում COVID-19-ի ... «Երաժիշտներն Արցախի համար». Սերժ Թանկյանը, Տի... Անուշ Գրիգորյան. Պարտավոր ենք միասնական և ուժ... Վաշինգտոնում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի ... Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դ... Չինաստանը խոստացել է պատասխան միջոցներ ընդուն... Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի Մրցակցությա... Ավստրալիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել... WhatsApp-ում գործառույթ կհայտնվի, որը կպաշտպա... The National Interest. Թուրքիան երկարաձգում է... Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն... «Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճ... Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճա... Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ո... Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գր... Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ա... ՌԴ փոխարտգործնախարարը եւ ՀՀ դեսպանն ընդգծել ե... Թրամփը ցանկանում է գաղտնազերծել ընտրություննե... Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ ... Իրանը ներառվել է հեռահար գործողության ռադարնե... ԱԻՆ-ում քննարկվել են ազդարարման և իրազեկման մ... ԱՄՆ-ն հաստատել է COVID-19-ի դեմ` Թրամփի ընդու... ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկ ունեցողներ... Իրանում Հայաստանի ու Կատարի դեսպանները քննարկ... Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ց... Թոքերի քաղցկեղը երբեմն շփոթում են COVID-19-ի ... Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտ... ՀՀ ՄԻՊ-ի խմբերն այցելել են Արցախից Հայաստան տ... Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ... Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում. Սուրե... Հակահամաճարակային կանոնները խստորեն կվերահսկվ... Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամ... Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի ... Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պ... Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդ... Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչ... Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը վկայու... Արցախում կենսաթոշակների ու նպաստների վճարումն... Թուրքիան դուրս կմնա՞ ԵԱՏՄ սակագնային արտոնութ... Եվս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, 80 զոհ. Հակառակորդ... Եվրախորհրդարանականները պահանջում են հետաքննել... Ինչու են թանկացել ձեթն ու շաքարավազը. ՏՄՊՊՀ-ն... Ադրբեջանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Հայ... Վարչապետի կոչը ոգևորիչ է. Կոռնիձորցի Արոն համ... «Արցախցիները՝ մեր ժամանակների 300 սպարտացիներ... Այլընտրանքային մանկապարտեզներ. Ինչու է կառավա... Գագիկ Ծառուկյանն անձամբ է առաջնորդելու ԲՀԿ կա... ՄԱԿ գլխավոր քարտուղարը G20-ին կոչ է արել միավ... Այսօր մենք պայքարում ենք առնվազն 2 թշնամիների... Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բացի...

Կորոնավիրուսի փոթորիկը կանցնի, բայց մենք կապրենք այլ աշխարհում. Իսրայելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարի

Իսրայելցի հայտնի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել է «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը, որը News.am լրատվականը թարգմանաբար ներկայացրել է ստորև։

Այս փոթորիկը կանցնի։ Բայց ընտրությունը, որը կանենք հիմա, կարող է փոխել մեր կյանքը ապագա շատ տարիների համար։


Մարդկությունն այժմ բախվել է գլոբալ ճգնաժամի։ Գուցե մեր սերնդի մեծագույն ճգնաժամին։ Որոշումները, որ մարդիկ ու կառավարությունները կայացնելու են մոտակա շաբաթներում, հավանաբար, կձեւավորեն գալիք տարիների աշխարհը։ Դրանք կձեւավորեն ոչ միայն մեր առողջապահական համակարգը, այլեւ տնտեսությունը, քաղաքականությունն ու մշակույթը։ Մենք պետք է արագ եւ վճռական գործենք։ Մենք նաեւ պետք է հաշվի առնենք մեր քայլերի երկարաժամկետ հետեւանքները։ Այլընտրանքների միջեւ ընտրություն կատարելիս պետք է հարցնենք ինքներս մեզ ոչ միայն, թե ինչպես պետք է հաղթահարենք անմիջական վտանգը, այլեւ ինչպիսի աշխարհում ենք ապրելու փոթորկից հետո։ Այո, փոթորիկը կանցնի, մարդկությունը կփրկվի, մեզնից շատերը ողջ կլինեն, բայց մենք կապրենք այլ աշխարհում։

Շատ կարճաժամկետ արտակարգ միջոցառումներ կդառնան կյանքի մի մասը։ Դա է արտակարգ իրավիճակների էությունը։ Դրանք արագացնում են պատմական գործընթացները։ Որոշումները, որ սովորական կյանքում տարիներով քննարկումների առարկա կլինեին, կայացվում են ժամերի ընթացքում։ Գործարկվում են նորաստեղծ եւ անգամ վտանգավոր տեխնոլոգիաները, քանի որ ոչինչ չանելու ռիսկերն ավելի մեծ են։ Ամբողջական երկրներ ծառայում են որպես «փորձարարական կենդանիներ» մեծամասշտաբ սոցիալական փորձարկումներում։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ բոլորն աշխատում են տնից եւ հաղորդակցվում միայն հեռավորության վրա։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ դպրոցները եւ համալսարանները դառնում են առցանց։ Սովորական ժամանակներում կառավարությունները, բիզնեսներն ու կրթական խորհուրդները երբեք չէին համաձայնի նման փորձերի անցկացմանը։ Բայց սրանք նորմալ ժամանակներ չեն։

Ճգնաժամի այս ժամանակաշրջանում մենք հատկապես պետք է կայացնենք երկու կարեւոր ընտրություն։ Առաջինը տոտալիտար վերահսկողության եւ քաղաքացիների հզորացման միջեւ է, երկրորդը՝ ազգային մեկուսացման եւ գլոբալ համերաշխության միջեւ։

Հսկողություն՝ «մաշկի տակի»

Էպիդեմիան կանգնեցնելու համար բնակչությունը պետք է ենթարկվի հստակ կանոնների։ Կա սրան հասնելու երկու հիմնական ճանապարհ։ Մեթոդներից մեկն այն է, որ կառավարությունը հսկի եւ պատժի նրանց, ովքեր խախտում են կանոնները։ Այսօր՝ մարդկային պատմության մեջ առաջին անգամ տեխնոլոգիաները թույլ են տալիս անընդհատ հսկել բոլորին։ Հիսուն տարի առաջ ԿԳԲ-ն չէր կարող Խորհրդային միության 240 միլիոն բնակչին 24 ժամ հետեւել, ոչ էլ կարող էր հույս ունենալ, որ ամբողջ հավաքված ինֆորմացիան արդյունավետորեն մշակվում է։ ԿԳԲ-ն հենվում էր մարդ-գործակալների եւ վերլուծաբանների վրա եւ պարզապես չէր կարող ստիպել մարդ-գործակալին հետեւել յուրաքանչյուր բնակչի։ Բայց այժմ կառավարությունները կարող են հենվել ամենուրեք տեղակայված սենսորների եւ հզոր ալգորիթմների վրա՝ միս ու արյունից կազմված ուրվականների փոխարեն։ Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում որոշ կառավարություններ արդեն իսկ կիրառում են հսկողական գործիքներ։ Ամենանշանակալի դեպքը Չինաստանն է։ Մարդկանց սմարթֆոնները մանրամասն հետեւելով, օգտագործելով հարյուր միլիոնավոր դեմք ճանաչող տեսախցիկներ եւ պարտավորեցնելով մարդկանց ստուգել եւ զեկուցել իրենց մարմնի ջերմաստիճանը եւ առողջական վիճակը՝ Չինաստանի ղեկավարները կարող են ոչ միայն արագորեն ճանաչել իդենտիֆիկացնել կորոնավիրուսի կասկածյալ կրողներին, այլեւ հետեւել նրանց քայլերին եւ նույնականացնել ցանկացածին, ով նրանց հետ կոնտակտ է ունեցել։ Մի շարք հեռախոսային ծրագրեր զգուշացնում են քաղաքացիներին վարակված հիվանդների հետ իրենց մոտիկության մասին։

Այս տեսակ տեխնոլոգիան չի սահմանափակվում միայն Արեւելյան Ասիայով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս լիազորեց երկրի անվտանգության ծառայությանը կիրառել վերահսկողական տեխնոլոգիաները, որոնք սովորաբար պահվում են ահաբեկիչների դեմ պայքարի համար՝ հետեւելու կորոնավիրուսով հիվանդներին։ Երբ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը մերժեց թույլատրել այդ միջոցառումները, Նեթանյահուն ճեղքեց այն «արտակարգ դրության» միջոցով։

Դուք կարող եք պնդել, որ սրանում ոչ մի նոր բան չկա։ Վերջին տարիներին կառավարություններն ու կորպորացիաները օգտագործել են ավելի բարդ տեխնոլոգիաներ մարդկանց հետեւելու, վերահսկելու եւ մանիպուլացնելու համար։ Ամեն դեպքում եթե մենք ուշադիր չլինենք, էպիդեմիան կարող է կարեւոր ջրբաժան դառնալ վերահսկողության պատմության մեջ։ Ոչ միայն որովհետեւ կարող է սովորական դարձնել զանգվածներին վերահսկող գործիքների տեղակայումը երկրներում, որոնք դեռեւս հրաժարվում են դրանցից, այլ ավելի շատ այն պատճառով, որ դա խորհրդանշում է դրամատիկ անցում «վերմաշկայինից» «ներմաշկային» վերահսկողության։

Մինչ այս, երբ ձեր մատը դիպչում էր սմարթֆոնի էկրանին եւ սեղմում հղման վրա, կառավարությունը ցանկանում էր իմանալ, թե կոնկրետ ինչ էր սեղմում ձեր մատը։ Բայց կորոնավիրուսի պայմաններում հետաքրքրության կենտրոնը փոխվում է։ Հիմա կառավարությունը ցանկանում է իմանալ ձեր մատի ջերմաստիճանը եւ արյան ջերմաստիճանը մաշկի տակ։

Արտակարգ պուդինգը

Խնդիրներից մեկը, որին մենք բախվում ենք, երբ փորձում ենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում հսկողության տակ, այն է, որ մեզանից ոչ մեկ հստակ չգիտի, թե ինչպես է վերահսկվում եւ ինչ կարող են գալիք տարիները բերել իրենց հետ։ Վերահսկողական մեխանիզմները զարգանում են գլխապտույտ արագությամբ, եւ այն, ինչ 10 տարի առաջ գիտական ֆանտաստիկա էր թվում, այսօր արդեն հնացած նորություն է։ Պատկերացնենք հիպոթետիկ կառավարություն, որը պահանջում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կրի բիոմետրիկ թեւնոց, որը վերահսկում է մարմնի ջերմաստիճանը եւ սրտի աշխատանքի հաճախությունը օրը 24 ժամ։ Ստացված տվյալները հավաքվում եւ վերլուծվում են կառավարության ալգորիթմների կողմից։ Ալգորիթմները կիմանան, որ դուք հիվանդ եք, անգամ մինչեւ դուք ինքներդ դրա մասին կտեղեկանաք, եւ նրանք նրանք նաեւ կինանան, թե որտեղ եք եղել, ում եք հանդիպել։ Վարակման շղթան կարող էր կտրուկ կարճանալ, եւ անգամ կտրվեր։ Այսպիսի համակարգը կարող էր հավանաբար կանգնեցնել էպիդեմիան մի քանի օրում։ Հրաշալի է հնչում, այնպես չէ՞։

Խնդիրը, սակայն, այն է, որ դա կարող է օրինական դարձնել նոր, սարսափելի վերահսկողական համակարգը։ Եթե դուք գիտեք, օրինակ, որ ես սեղմել եմ Fox News-ի հղման վրա, ոչ թե CNN-ի, դա կարող է ձեզ որեւէ բան ասել իմ քաղաքական հայացքների եւ հնարավոր է, անգամ իմ անձի մասին։ Բայց եթե դուք կարող եք վերահսկել, թե ինչ է կատարվում իմ մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման եւ սրտի կծկումների հաճախության հետ, երբ ես նայում եմ որոշակի տեսանյութ, դուք կարող եք հասկանալ, թե ինչն է ինձ ստիպում ծիծաղել, լացել, եւ ինչն է ինձ իսկապես բարկացնում։

Կարեւոր է հիշել, որ ջղայնությունն, ուրախությունը, ձանձրույթն ու սերը բիոլոգիական երեւույթներ են, ինչպես տաքությունն ու հազը։ Նույն տեխնոլոգիան, որ ճանաչում է հազը, կարող է նաեւ ճանաչել ծիծաղը։ Եթե կորպորացիաները եւ կառավարությունները սկսեն մասսայաբար հավաքել մեր կենսաչափական տվյալները, նրանք կարող են մեզ ճանաչել շատ ավելի լավ, քան մենք ինքներս, եւ հետագայում նրանք կարող են կանխատեսել ոչ միայն մեր զգացմունքները, այլեւ ղեկավարել դրանք եւ վաճառել մեզ այն, ինչ ցանկանում են․ լինի դա ապրանք, թե քաղաքական գործիչ։ Կենսաչափական վերահսկողությունը դեպքում Cambridge Analytica-ի տվյալների հակերության տակտիկան կարող է Քարե դարից թվալ։ Պատկերացրեք Հյուսիսային Կորեան 2030 թվականին, երբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի կենսաչափական թեւնոց օրը 24 ժամ։ Եթե լսեք Մեծ առաջնորդի ելույթները եւ թեւնոցը նշմարի ջղայնությունը մատնող նշաններ, դուք կորած եք։

Դուք կարող եք, իհարկե, կենսաչափական վերահսկողությունը արդարացնել որպես ժամանակավոր միջոցառում արտակարգ իրավիճակի ժամանակ։ Այն կվերանա, երբ արտակարգ իրավիճակն ավարտվի։ Բայց ժամանակավոր միջոցառումները զզվելի հատկություն ունեն վերապրելու արտակարգ իրավիճակները, հատկապես քանի որ միշտ ինչ-որ արտակարգ իրավիճակ է թաքնված հորիզոնում։ Իմ հայրենիք Իսրայելում, օրինակ, 1948 թվականի Անկախության պատերազմի ընթացքում արտակարգ իրավիճակ հայտարավեց, որը արդարացնում էր մի շարք ժամանակավոր միջոցառումներ՝ մամուլի գրաքննությունից եւ հողերի բռնագրավումից մինչեւ պուդինգ պատրաստելու հատուկ հրահանգներ (ես կատակ չեմ անում)։ Անկախության պատերազմը երկար ժամանակ է, ինչ հաղթանակով ավարտվել է, բայց Իսրայելը արտակարգ իրավիճակը ավարտված չի հայտարարել եւ չի չեղարկել 1948 թվականի շատ «ժամանակավոր» միջոցառումները (արտակարգ պուդինգի հրամանը գթասրտորեն չեղարկվել է 2011-ին)։

Անգամ երբ կորոնավիրուսից վարակվածների թիվը նվազի մինչեւ 0, որոշ տվյալների քաղց ունեցող կառավարությունները կարող են պնդել, որ պետք է պահեն կենսաչափական վերահսկողության համակարգերը, որովհետեւ վախենում են կորոնավիրուսի երկրորդ ալիքից, կամ քանի որ էբոլայի նոր տեսակ է զարգանում կենտրոնական Ասիայում, կամ որովետեւ․․․ գաղափարը հասկանալի է։ Վերջին տարիներին մեծ պայքար է ընթանում մեր գաղտնիության շուրջ։ Կորոնավիրուսային ճգնաժամը կարող է այդ պայքարի առանցքը դառնալ։ Քանի որ երբ մարդիկ պետք է ընտրեն գաղտնիության եւ առողջության միջեւ, նրանք որպես կանոն կընտրեն առողջությունը։

Օճառի ոստիկանությունը

Մարդկանց՝ առողջության եւ գաղտնիության միջեւ ընտրության առջև կանգնեցնելն է փաստացիհանդիսանում խնդրի արմատը։ Քանի որ սա կեղծ ընտրություն է։ Մենք կարող ենք եւ պետք է վայելենք ե՛ւ գաղտնիությունը, ե՛ւ առողջությունը։ Մենք կարող ենք ընտրել պաշտպանել մեր առողջութունը եւ կանգնեցնել կորոնավիրուսի պանդեմիան ոչ թե համընդհանուր վերահսկողական ռեժիմների միջոցով, այլ ավելի շուտ քաղաքացիներին հզորացնելու միջոցով։ Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի էպիդեմիան զսպելու ամենահաջող ջանքերից մի քանիսը իրականացվել են Հարավային Կորեայի, Թայվանի եւ Սինգապուրի կողմից։ Չնայած այս երկրները որոշակիորեն օգտվել են հետեւող ծրագրերից, նրանք ավելի շատ հենվում էին մանրամասն թեստավորման, ազնիվ հրապարակումների եւ լավ տեղեկացված հանրության հետ համագործակցության ցանկության վրա։

Կենտրոնացված մոնիտորինգն ու խիստ պատիժները միակ տարբերակը չեն մարդկանց ստիպելու հետեւել կանոններին։ Երբ մարդկանց ներկայացվում են գիտական փաստեր եւ երբ մարդիկ վստահում են իրենց իշխանություններին, որոնք ներկայացնում են այս փաստերը, քաղաքացիները կարող են անել ճիշտ քայլեր առանց իրենց թիկունքից հետեւող Մեծ եղբոր։ Մոտիվացված եւ լավատեղյակ բնակչությունը սովորաբար ավելի հզոր եւ արդյունավետ է, քան վերահսկվող, անկիրթ բնակչությունը։

Դիտարկենք, օրինակ ձեռքերն օճառով լվանալը։ Սա հանդիսանում է մարդկանց հիգիենայի ոլորտում մեծագույն ձեռքբերումներից մեկը։ Այս պարզ գործողությունը ամեն տարի միլիոնավոր կյանքեր է փրկում։ Չնայած մենք սա սովորական ենք համարում, գիտնականները միայն 19-րդ դարում են բացահայտել ձեռքերը օճառով լվանալու կարեւորությունը։ Նախկինում անգամ բժիշկներն ու բուժքույրերն էին մի վիրահատությունից անցնում մյուսին առանց ձեռքերը լվանալու։ Այսօր միլիարդավոր մարդիկ ամեն օր լվանում են իրենց ձեռքերը, ոչ թե որովհետեւ վախենում են օճառի ոստիկանությունից, այլ ավելի շուտ հասկանում են փաստերը։ Ես լվանում եմ իմ ձեռքերը օճառով, քանի որ լսել եմ վիրուսների եւ բակտերիաների մասին, ես հասկանում եմ, որ այս փոքրիկ օրգանիզմները կարող են հիվանդությունների պատճառ դառնալ եւ ես գիտեմ, որ օճառը կարող է վերացնել դրանք։

Բայց այսպիսի պատրաստակամության եւ համագործակցության մակարդակի հասնելու համար վստահություն է պետք։ Մարդիկ պետք է վստահեն գիտությանը, պետք է վստահեն իշխանություններին եւ վստահեն լրատվությանը։ Վերջին տարիների ընթացքում անպատասխանատու քաղաքական գործիչները դիտավորյալ նվազեցրել են գիտության, իշխանությունների եւ լրատվության հանդեպ վստահությունը։ Հիմա նույն անպատասխանատու քաղաքական գործիչները երեւի հրապուրված են ավտորիտարիզմի ուղով գնալու գաղափարով՝ պնդելով, որ չես կարող վստահել հանրությանը՝ անելու ճիշտ քայլեր։

Սովորաբար տարիների ընթացքում քայքայված վստահությունը չի կարելի վերականգնել մեկ գիշերվա ընթացքում։ Բայց սրանք նորմալ ժամանակներ չեն։ Ճգնաժամի շրջանում մտքերը նույնպես կարող են արագ փոխվել։ Դուք կարող եք տարիներով դաժան վեճեր ունենալ ձեր հարազատների հետ, բայց երբ արտակարգ դեպք է տեղի ունենում, հանկարծ բացահայտում եք վստահության եւ բարեկամության թաքնված պաշար, եւ շտապում եք օգնել իրար։ Վերահսկողական ռեժիմ կառուցելու փոխարեն դեռ ուշ չէ վերականգնել մարդկանց վստահությունը գիտության, իշխանությունների եւ լրատվության հանդեպ։ Մենք վստահաբար պետք է օգտվենք նոր տեխնոլոգիաներից նույնպես, բայց այս տեխնոլոգիաները պետք է հզորացնեն քաղաքացիներին։ Ես միանշանակ կողմ եմ մարդկանց մարմնի ջերմաստիճանն ու արյան ճնշումը վերակահսկելուն, բայց այդ տվյալները չպետք է օգտագործվեն ամենակարող կառավարություն ստեղծելու համար։ Փոխարենը, այդ տվյալները պետք է մեզ օգնեն ավելի տեղեկացված անձնական որոշումներ կայացնել, ինչպես նաեւ կառավարությանը հաշվետու դարձնել իր որոշումների համար։

Եթե ես կարողանայի իմ առողջական վիճակին հետեւել 24 ժամ շարունակ, ես ոչ միայն կիմանայի՝ արդյոք առողջապես վտանգավոր եմ դարձել այլ մարդկանց համար, այլեւ թե որ սովորույթներն են օգնում իմ առողջությանը։ Եւ եթե ես կարողանայի ստանալ եւ վերլուծել կորոնավիրուսի տարածման վստահելի վիճակագրություն, կկարողանայի հասկանալ՝ արդյոք կառավարությունը ճշմարտությունն է ասում, եւ արդյոք այն իրականացնում է ճիշտ քաղաքականություններ էպիդեմիայի դեմ պայքարում։ Երբ մարդիկ խոսում են վերահսկողության մասին, հիշեք, որ նույն վերահսկողական տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ոչ միայն կառավարության կողմից մարդկանց վերահսկելու համար, այլ մարդկանց կողմից՝ կառավարությանը վերահսկելու համար։

Կորոնավիրուսի էպիդեմիան, այսպիսով, քաղաքացիության մեծ թեստ է։ Մոտակա օրերին մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրի՝ վստահել գիտական տվյալներին եւ առողջապահական փորձագետներին՝ դավադրության անհիմն տեսությունների եւ սեփական շահերն առաջ տանող քաղաքական գործիչների փոխարեն։ Եթե չկարողանանք ճիշտ ընտրություն կատարել, կարող ենք հրաժարվել մեր ամենաթանկ ազատություններից՝ մտածելով, որ դա միակ ճանապարհն է պաշտպանելու մեր առողջությունը։

Մենք պետք է գլոբալ մտածենք

Երկրորդ կարեւոր ընտրությունը, որ մենք պետք է կատարենք, ազգային մեկուսացման եւ գլոբալ համերաշխության միջեւ է։ Ե՛ւ ինքը էպիդեմիան, ե՛ւ դրա հետեւանք տնտեսական ժգնաժամը գլոբալ խնդիրներ են։ Դրանք կարող են լուծվել միայն գլոբալ համագործակցության միջոցով։

Նախ եւ առաջ, վիրուսը հաղթահարելու համար մենք պետք է գլոբալ կերպով տարածենք ինֆորմացիան։ Դա է մարդկության ամենամեծ առավելությունը վիրուսների համեմատ։ Կորոնավիրուսը Չինաստանում եւ կորոնավիրուսը Միացյալ Նահանգներում չեն կարող կիսվել ինֆորմացիայով, թե ինչպես վարակեն մարդկանց։ Բայց Չինաստանը կարող է ԱՄՆ-ին կորոնավիրուսի եւ դրա հաղթահարման մասին արժեքավոր դասեր տալ։ Այն, ինչ իտալացի բժիշկը բացահայտում է Միլանում վաղ առավոտյան, կարող է երեկոյան մարդկանց փրկել Թեհրանում։ Երբ ՄԹ կառավարությունը չի կողմնորոշվում մի քանի քաղաքականությունների միջեւ, այն կարող է խորհուրդ ստանալ կորեացիներից, ովքեր արդեն իսկ այդպիսի երկընտրանքի առջև էին կանգնել մեկ ամիս առաջ։ Բայց որպեսզի սա տեղի ունենա, մենք գլոբալ համագործակցության եւ վտահության կարիք ունենք։

Երկրները պետք է ձգտեն ազատորեն կիսվել տեղեկատվությամբ եւ համեստորեն խորհուրդ հարցնել, եւ պետք է ի վիճակի լինեն վստահել տվյալներին եւ դատողություններին, որ ստանում են։ Մենք նաեւ գլոբալ ջանքերի կարիք ունենք բժշկական սարքավորումների՝ հատկապես թեստերի եւ շնչառական սարքերի արտադրության եւ մատակարարման համար։ Փոխանակ յուրաքանչյուր երկիր փորձի ինքը անել դա տեղում, կուտակել ինչ-որ տեսակի սարքավորումներ, կորդինացված գլոբալ ջանքերը կարող են մեծապես արագացնել արտադրությունը եւ ապահովել կյանքեր փրկող սարքավորումների ավելի արդարացի բաշխում։ Ինչպես երկրներն են ազգայնացնում հիմնական ոլորտները պատերազմի ընթացքում, կորոնավիրուսի դեմ մարդկության պայքարը կարող է պահանջել «մարդկայնացնել» առանցքային արտադրական ուղիները։ Կորոնավիրուսի մի քանի դեպքով հարուստ երկիրը պետք է ձգտի թանկարժեք սարքավորումներն ուղարկել շատ դեպքեր գրանցած ավելի աղքատ պետություն՝ վստահելով, որ եթե եւ երբ նա հետագայում օգնության կարիք ունենա, մյուս երկրները կհասնեն օգնության։

Մենք պետք է դիտարկենք նմանատիպ գլոբալ ջանքեր բժշկական անձնակազմի միավորման հարցում։ Երկրները, որոնք ներկայումս ավելի քիչ են վնասվել, կարող են իրենք բժշկական պարագաներն ուղարկել աշխարհի ամենից վնասված տարածաշրջաններ, ե՛ւ որպեսզի օգնեն նրանց իրենց կարիքի մեջ, ե՛ւ որպեսզի արժեքավոր փորձ կուտակեն։ Եթե հետագայում էպիդեմիայի կենտրոնը փոխվի, օգնությունը կարող է հոսել հակառակ ուղղությամբ։

Գլոբալ համագործակցությունը կենսականորեն անհրաժեշտ է տնտեսական ճակատում նույնպես։ Հաշվի առնելով տնտեսության եւ մատակարարման ուղիների գլոբալ բնույթը՝ եթե յուրաքանչյուր կառավարություն անի իր ուզածը՝ ամբողջապես անտեսելով մնացածին, արդյունքը կլինի քաոսն ու խորացող ճգնաժամը։ Մենք կարիք ունենք գործողությունների գլոբալ պլանի, եւ մենք դրա կարիքը շատ շտապ ունենք։

Գլոբալ համաձայնության հասնելու մյուս պահանջը ճանապարհորդությունն է։ Ամիսներով բոլոր միջազգային թռիչների չեղարկումը հսկայական դժվարություններ կարող է առաջացնել եւ բարդացնել կորոնավիրուսի դեմ պայքարը։ Երկրները պետք է համագործակցեն, որպեսզի գոնե փոքրաթիվ կարեւոր ճանապարհորդները կարողանան հատել սահմանները՝ գիտնականներ, բժիշկներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ բիզնեսմեններ։ Սա կարող է իրականացվել գլոբալ համաձայնագրի ընդունման դեպքում, որ ճանապարհորդները նախնական ստուգում կանցնեն իրենց երկրներում։ Եթե գիտեք, որ միայն մանրամասն ստուգված ճանապարհորդներին են թույլատրել մտնել օդանավ, դուք ավելի շատ կձգտեք ընդունել նրանց ձեր երկրում։

Դժվախտաբար, ներկայումս երկրները դժվար թե անեն այս քայլերը։ Միջազգային հանրությանը կլանել է խմբակային պարալիզացումը։ Կարծես տանը մեծեր չկան։ Դեռ շաբաթներ առաջ համաշխարհային ղեկավարները կարող էին արտակարգ հանդիպում նախաձեռնել և գործողությունների միասնական պլան մշակել։ Մեծ յոթնյակի երկրները միայն այս շաբաթ կարողացան տեսակոնֆերանս կազմակերպել եւ այն չհանգեցրեց նման պլանի։

Նախորդ գլոբալ ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին էին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը եւ 2014 թվկաանի Էբոլայի էպիդեմիան, ԱՄՆ-ն ստանձնեց համաշխարհային լիդերի դերը։ Բայց ԱՄՆ ներկա ղեկավարությունը հրաժարվում է լիդերի դերից։ Այն հստակորեն ընդգծել է, որ մտածում է միայն ԱՄՆ–ի հզորության մասին ավելի, քան մարդկության ապագայի։

Այս ղեկավարությունը լքեց անգամ իր ամենամոտ դաշնակիցներին, երբ արգելեց բոլոր թռիչնքերը ԵՄ-ից, այն նախօրոք չծանուցեց ԵՄ-ին այդ մասին, և չխորհրդակցեց նրանց հետ։ Այն ապշեցրեց Գերմանիային՝ ենթադրաբար 1 միլիարդ դոլար առաջարկելով գերմանական դեղագործական ընկերությանը՝ Covid-19–ի պատվաստանյութի մոնոպոլիայի իրավունքի դիմաց։ Անգամ երբ ներկա ղեկավարությունը վերջապես փոխում է քաղաքականությունը եւ մտածում է գործողությունների գլոբալ պլանի մասին, քչերը կհետեւեն մի լիդերի, ով երբեք պատասխանատվություն չի վերցնում իր վրա, երբեք չի ընդունում սխալները, եւ ով անընդհատ բոլոր ձեռքբերումները սեփականացնում է՝ մեղքերը թողնելով այլոց վրա։

Եթե ԱՄՆ-ի՝ թափուր մնացած տեղը չլրացվի այլ երկրների կողմից, ոչ միայն ավելի դժվար կլինի կանգնեցնել ներկա էպիդեմիան, այլեւ դրա ժառանգությունը կշարունակի թունավորել միջազգային հարաբերությունները գալիք տարիներին։ Ամեն դեպքում ամեն ճգնաժամ նաեւ հնարավորություն է։ Մենք պետք է հուսանք, որ ներկա էպիդեմիան կօգնի մարդկությանը գիտակցել գլոբալ անհամաձայնության բերած մեծ վտանգը։

Մարդկությունը պետք է ընտրություն կատարի։ Արդյոք մենք կգնա՞նք միասնականության բացակայության ճանապարհով, թե՞ կբռնենք գլոբալ սոլիդարության ուղին։ Եթե մենք ընտրենք բաժանվածությունը, սա ոչ միայն կերկարացնի ճգնաժամը, այլեւ հավանաբար պատճառ կդառնա ավելի վատ աղետների ապագայում։ Եթե ընտրենք գլոբալ սոլիդարությունը, այն կհաղթի ոչ միայն կորոնավիրուսին, այլեւ բոլոր ապագա էպիդեմիաներին եւ ճգնաժամներին, որ կհարվածեն մարդկությանը 21-րդ դարում։

դիտվել է 2366 անգամ
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը չ... Հունաստանն ու Թուքիան հրաժարվել են հաջորդ շաբ... Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հայ... Կոնգրեսականներն ԱՄՆ-ին կոչ են արել Մագնիտսկու... Կյանքից հեռացել է դերասան Սամվել Ղազարյանը Գաել Անդոնյանը միացել է ֆրանսիական «Օբան» թիմ... Պելե․ Հույս ունեմ՝ Աստված ինձ կընդունի այնպես... Աշխարհը հասել է համավարակի կրիտիկական կետին. ... Հռոմի պապը հայտնվել է կորոնավիրուսով վարակման... Անտվերպեն․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից Պատահական չէ, որ թշնամին մեր վրա հարձակվելու ... Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգի հոնորարը ... Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է ... Զիդան․ «Ռեալը» «Բարսելոնայի» հետ դիմակայությա... Սառը ջուրը կարող է օգտակար լինել դեմենցիայի կ... Բուլղարիայի վարչապետն ինքնամեկուսացել է Զիդանը 20 ֆուտբոլիստի է հայտավորել «Բարսելոնա... Կրեմլում չգիտեն՝ Ղարաբաղի հարցում ինչ առաջընթ... ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիայի կողմից Ս-400 համ... Թշնամական ուժերի ոչնչացումը. Արցախի ՊԲ-ի տեսա... Ստեփանակերտի ուղղությամբ Ադրբեջանի ծանր հարվա... Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց ... Թրամփը հեռացրել է Սուդանն ահաբեկչությունը հով... ՀՀ ՊՆ. Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով... ՊՆ. Վաղվանից առաջնագծից տեղեկություն կտրամադր... ՀՀ ՊՆ. շփման գծում կրակի ինտենսիվությունը նվա... Բաքվի վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժո... ՀՀ ՊՆ. առաջնագծում զորքերը ոչնչի կարիք չունեն Պոմպեոն կոչ է արել վերջ տալ բռնությանը Լեռնայ... Ստեփանակերտի հրթիռակոծությունից այրվել է ավտո... Կարեւոր. զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից... Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլխին սպառնում ... 1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գա... Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ... Մենք աշխատում ենք Հայաստանի հետ. Դոնալդ Թրամփ ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. մեն... Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավոր... «Ռեալի» նախկին նախագահ. Ակումբի պարտքը գերազա... Մյունխենի աճուրդում վաճառվել է նացիստ բռնապետ... Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Արցախի Հ... Լենա Նազարյանը դիմել է Սփյուռքի բարեկամներին Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով ... COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանել... ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ե... Գիտնականները բացատրել են կորոնավիրուսի հետեւա... Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խ... Հունաստանը գիշերային պարետային ժամ է սահմանու... Մնացականյանը եւ Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հա... Իրանի զինուժը ուժեղացրել է սահմանային պաշտպան... Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համ... Սպորտով զբաղվելն ինչպե՞ս է ազդում COVID-19-ի ... «Երաժիշտներն Արցախի համար». Սերժ Թանկյանը, Տի... Անուշ Գրիգորյան. Պարտավոր ենք միասնական և ուժ... Վաշինգտոնում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի ... Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դ... Չինաստանը խոստացել է պատասխան միջոցներ ընդուն... Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի Մրցակցությա... Ավստրալիայում ավելի քան 40 մարդ է ձերբակալվել... WhatsApp-ում գործառույթ կհայտնվի, որը կպաշտպա... The National Interest. Թուրքիան երկարաձգում է... Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն... «Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճ... Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճա... Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ո... Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գր... Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ա... ՌԴ փոխարտգործնախարարը եւ ՀՀ դեսպանն ընդգծել ե... Թրամփը ցանկանում է գաղտնազերծել ընտրություննե... Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ ... Իրանը ներառվել է հեռահար գործողության ռադարնե... ԱԻՆ-ում քննարկվել են ազդարարման և իրազեկման մ... ԱՄՆ-ն հաստատել է COVID-19-ի դեմ` Թրամփի ընդու... ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկ ունեցողներ... Իրանում Հայաստանի ու Կատարի դեսպանները քննարկ... Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ց... Թոքերի քաղցկեղը երբեմն շփոթում են COVID-19-ի ... Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտ... ՀՀ ՄԻՊ-ի խմբերն այցելել են Արցախից Հայաստան տ... Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ... Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում. Սուրե... Հակահամաճարակային կանոնները խստորեն կվերահսկվ... Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամ... Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի ... Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պ... Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդ... Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչ... Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը վկայու... Արցախում կենսաթոշակների ու նպաստների վճարումն... Թուրքիան դուրս կմնա՞ ԵԱՏՄ սակագնային արտոնութ... Եվս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, 80 զոհ. Հակառակորդ... Եվրախորհրդարանականները պահանջում են հետաքննել... Ինչու են թանկացել ձեթն ու շաքարավազը. ՏՄՊՊՀ-ն... Ադրբեջանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Հայ... Վարչապետի կոչը ոգևորիչ է. Կոռնիձորցի Արոն համ... «Արցախցիները՝ մեր ժամանակների 300 սպարտացիներ... Այլընտրանքային մանկապարտեզներ. Ինչու է կառավա... Գագիկ Ծառուկյանն անձամբ է առաջնորդելու ԲՀԿ կա... ՄԱԿ գլխավոր քարտուղարը G20-ին կոչ է արել միավ... Այսօր մենք պայքարում ենք առնվազն 2 թշնամիների... Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բացի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan