Կավանին վերադարձել է Ուրուգվայ, որպեսզի օգնի հայրենի քաղաքին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին վերադարձել է հայրենիք, որպեսզի օգնի հայրենի Սալտո քաղաքին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում, հաղորդում է Goal.com-ը։
Փարիզյան ակումբը թույլ է տվել ֆուտբոլիստիներին հեռանալ Ֆրանսիայից։
«Հույս ունենք, որ ամեն ինչ կկարգավորվի, եւ կյանքը կվերադառնա բնականոն հուն։ Կձգտեմ օգնել հայրենի Սալտոյին»,- նշել է Կավանին։
Ֆրանսիայի առաջնությունը դադարեցված է մինչեւ մայիս։