Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում 5000-ով ավելացել է
Իսպանիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 5000 նոր դեպք, հայտնում է Association Press-ը։
Սա երկրում օրական վարակման ամենաբարձր ցուցանիշն է։
Իսպանիայի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ վարակվածների թիվը հասել է 24 926-ի, իսկ մահացածներինը՝ ավելացել է 300-ով եւ կազմել 1326։
Ավելի քան 1600 պացիենտներ ինտենսիվ թերապիայի կուրս են անցնում։ Համավարակն ամենաշատը տարածվել է Մադրիդում, որտեղ վարակման մոտ 9000 դեպք է գրանցվել։