Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը հետաձգվել է
Մայիսին Սլովենիայում տեղի ունենալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել է, հայտնում է Շախմատի եվրոպական ասոցիացիայի (ECU) մամուլի ծառայությունը:
Եվրոպայի բաց առաջնությունը նախատեսված էր անցկացնել մայիսի 17-ից 30-ը Սլովենիայի Պոդչետրտեկե քաղաքում: Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 8-ից 21-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայում հետաձգվել են գրեթե բոլոր մարզական միջոցառումները: