Հյուսիսային Կառոլինայի ոստիկանությունը գողացված կցասայլի մեջ զուգարանաթղթերով տուփեր է հայտնաբերել
Հյուսիսային Կառոլինայի ոստիկանությունը գողացված կցասայլի մեջ զուգարանաթղթերով տուփեր է հայտնաբերել, հաղորդում է AP-ը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ չի նշում վարորդի անունը, քանի որ զուգարանաթղթի թեման այսօր «շատ զգայուն է»:
«Երկարատեւ հետաքննությունից հետո պարզվեց, որ Hyundai ֆուրգոնը առեւգանվել է եւ օգտագործվել 18 000 ֆունտ կոմերցիոն թղթեր տեղափոխելու համար»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում, ինչպես եւ աշխարհի շատ այլ երկրներում, կորոնավիրուսի բռնկման պատճառով մարդիկ զուգարանաթղթի պաշար են հավաքում: ԱՄՆ-ի որոշ խանութներում այն թանկացել է եւ վաճառվում է 10 դոլարով: