Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է
1999թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում որոշվեց ամեն տարի Պոեզիայի համաշխարհային օրը նշել մարտի 21-ին։ Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը։
«Պոեզիան կարող է պատասխանել ժամանակակից մարդու ամենասուր եւ խորը հոգեւոր հարցերին, բայց դրա համար անհրաժեշտ է դրա հանդեպ հասարակության հնարավորինս լայն շերտերի ուշադրությունը հրավիրել»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ:
Պոեզիան միավորում է երկրներ, ժողովուրդներ, մշակույթներ եւ օգնում է մարդկանց հասկանալ միմյանց։ Դարերի ընթացքում պոեզիայի ձեւաչափով մտքերը եւ զգացմունքները ներթափանցում են մարդկանց սրտերը՝ հիշեցնելով, որ մենք բոլորս մեծ ընտանիք ենք, եւ բավականին տարբեր լինելով, իրականում շատ նման ենք միմյանց։
Նշելով Պոեզիայի համաշխարհային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաեւ մեր ուշադրությունն է հրավիրում մարդու մեջ ստեղծագործական ունակություններն արթնացնելու պոետական խոսքի զարմանահրաշ հնարավորության վրա։