Ռակիտիչը որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան
Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Սևիլիա», տեղեկացնում է Marca-ն:
32-ամյա Ռակիտիչը, որին «Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել, տեղեկացրել է իր գործակալին, որ միակ ակումբը, որտեղ կցանկանա շարունակել կարիերան, դա հենց «Սևիլիան» է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռակիտիչի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոն»: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև Միլանի «Ինտերը», սակայն «Բարսելոնայի» այդ ժամանակ նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը չցանկացավ հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Իվան Ռակիտիչը «Սևիլիայում» հանդես է եկել 2011-2014 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 117 հանդիպման:
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: