Կորոնավիրուսը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա. Տիգրան Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կարճաժամկետ էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
Այս մասին Խաչատրյանն ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից»,- ասաց Խաչատրյանը: