Արագածոտնի Կարմրաշենի գյուղապետի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 14-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19-ի նիստում որոշում կայացրեց հունիսի 14-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կարմրաշեն համայնքի ղեկավար Սամվել Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հոկտեմբերի 21-ին, սակայն այս տարվա հունվարի 28-ին նա մահացել է: