Իվան Ուրգանտը պարել է Նադեժդա Բաբկինայի հագուստով կամ ինչի է հասցրել նոր չելլենջը
Իվան Ուրգանտը իր մոտ է հրավիրել Նադեժդա Բաբկինային։ Զրույցից հետո աստղերը որոշել են մասնակցել նոր չելլենջին, որի նպատակն է փոխել հագուստը մեկ այլ մարդու հետ։
Տեսահոլովակի սկզբում Ուրգանտն ու Բաբկինան պարել են իրենց սովորական հագուստով, սակայն հոլովակի երկրորդ մասում հաղորդավարը փորձել է երգչուհու զգեստն ու ականջօղերը, իսկ երգչուհին՝ նրա կոստյումը․ տաբատ, վերնաշապիկ, փողկապ եւ բաճկոն:
Շատ օգտատերերի մոտ հոլովակը հիացմունք է առաջացրել։ «Իվան, ինչպե՞ս կարելի է այդքան հիասքանչ լինել Բաբկինայի հագուստով», - մեկնաբանություններում գրել է uliaoreshek-ը։ «Դա լավագույնն է, որ ես այստեղ տեսել եմ», — նշել է mick_lisov-ը: Շատերը տեսանյութն անվանել են գլուխգործոց եւ լավ տրամադրության համար շնորհակալություն հայտնել Ուրգանտին։
Տեսանյութն` այստեղ: