Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը դիմել է երկրում գտնվող հայաստանցիներին
Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին առաջարկել է ցանկության մարտի 19–ին վերադառնալ Հայաստան։
Տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02.50 (մարտի 18-19-ի գիշեր) տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխից Երևան չվերթ։ Այս պահի դրությամբ հայտնի պատճառներով պարզ չէ, երբ մարտի 19-ից հետո կիրականացվի հաջորդ չվերթը դեպի Երևան։ Այսպիսով, մարտի 19-ին Հայաստան վերադառնալու հետաքրքրության պարագայում, խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին շտապ կապ հաստատել դեսպանության հետ՝
էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected],
թեժ գծով՝ +201207050580, Viber՝ +201207050580, WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։