ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղեւորներ չտեղափոխել (Տեսանյութ)
Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղեւորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղեւորներ չտեղափոխել։
Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաեւ այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղեւորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու եւ ենթարկելու են պատասխանատվության։