Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր... «Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել... Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրի... Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել... Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ... Հայտնաբերվել է Գյումրիում մարտի 24-ին նախկին ... Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերա... ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ցանկանում են արգելափ... ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մ... Փաշինյանը Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրա... Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոն... Չեմ բացառում՝ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադր... Արգենտինայի նախագահը նախատեսում է կրճատել մոտ... Մեր քաղաքում մշակութային կյանքը շարունակաբար ... Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խու... Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվա... Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի ա... 2023թ․-ին ավելացել են ընտանեկան բռնություններ... Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, ո... Հայաստանը կարող է տոտալ կոլապսի մեջ հայտնվել՝... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ գն...

Մենք 1991-1993 թվականների Հայաստան ենք տեսել, սա էլ կանցնի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «31 եմ, 1988 թվականի ծնունդ: Ծանր տարիներից քիչ հիշողություններ ունեմ, եղածներն էլ աղոտ են, ինչպես շատերի մոտ: Դա, իհարկե, մեր ծնողների շնորհիվ է, որոնք փորձում էին ամեն ինչ անել, որ մեր մանկությունից հաճելի դրվագներ մտապահեինք: Հիշում եմ՝ վառարան էր դրված խոհանոցում, տան միայն այդ հատվածն էր հասցնում տաքացնել: Վառարանի վրա մշտապես կաթսա կար, ջուր էինք տաքացնում՝ ամանները եւ հագուստը լվանալու համար: Իսկ վառարանի տակ թաց փայտն էինք չորացնում, երբեմն չէինք հասցնում, թաց-թաց փորձում էինք վառել, ծուխը լցվում էր տան մեջ: Մեկ-մեկ էլ գրքերն էին «զոհ գնում» կրակներին:

Հիշում եմ՝ մի յուրահատուկ հաճույքով Լենինի հատորները, իսկ մի օր էլ հաստափոր հեռախոսագիրքը վառեցինք: Էլի հիշողություններ կան, երբեմն տխուր, երբեմն ուրախ, հիշողություններ ընտանիքով հավաքվելու եւ լոտո, իսկ երեխաներով՝ բակում ձնագնդի կամ պահմտոցի խաղալու մասին: Մենք խաղում էինք, իսկ մի քանի կիլոմետր այն կողմ արկեր էին պայթում:

Պատերազմ էր, ծանր տարիներ էին: Մարդիկ իրենց ծնողներին, սիրելիներին ու հարազատներին էին կորցնում, բայց շարունակում էին ապրել, որովհետեւ այդ կռվում միայնակ չէին: Բոլորն իրար հարազատ էին, պատրաստ իրար ձեռք մեկնելու: Շատ ապրանքներ ձեռք բերելը դժվար գործ էր, գրեթե անհնար, ինքս «չեկով» հաց չեմ գնել, բայց դրա մասին այնքան եմ լսել, որ թվում է, թե մի քանի անգամ հերթ եմ կանգնել հացի համար: Պարենային այլ ապրանքներ գնելը եւս դժվար էր: Մինչ օրս խնամքով պահում ենք այն լամպը, որի մեջ նավթ էինք լցնում, պատրույգն ուղղում, մի քիչ բարձրացնում եւ սկսում վառել: Կերոսինի մասին էլ չասեմ, այդ տհաճ հոտը մինչեւ հիմա էլ կարծես զգում եմ: Մեծերն իրենց հիշողություններն ունեն, որոնք բոլորովին էլ հաճելի ու գունավոր չեն: Երբեմն պատմում են դրանք, բայց հետաքրքիր մի բան եմ նկատել՝ նույնիսկ այդքան ցավի ու դժվարությունների մասին խոսելիս շատերն ակամա ժպտում են, այդ ամենի մեջ ինչ-որ յուրահատուկ ջերմություն կա: Գուցե հենց դա էր պատճառը, որ ոչ ոք չէր հուսահատվում, բոլորն էին վստահ ու լավատես վաղվա օրվա նկատմամբ: Բոլորը համախմբված էին, միահամուռ, երբեմն փնթփնթան, բայց իրար հասնող, խնդիրները միասին հաղթահարող, հարեւաններից մեկի տանը՝ վառարանի շուրջը հավաքվող ու վերջին նորություններով կիսվող:

Մենք՝ նկատի ունեմ սերնդակիցներիս եւ ավելի փոքրերին, միշտ ասում էինք, որ շատ բաներ չենք տեսել։ Պատերազմի ու ծանր տարիների մասին հիշողություններն աղոտ էին, արտակարգ դրության մասին ընդհանրապես միայն գրքային պատկերացում ունեինք։ Բայց արի ու տես, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։

Քառօրյա պատերազմ տեսանք: Իհարկե, այն իր ծավալներով ու մեր ունեցած կորուստներով անհամեմատելի է Արցախյան ազատամարտի հետ, բայց մենք՝ երիտասարդներս էլ զգացինք պատերազմի մահաբեր շունչը:

Սրտատրոփ սպասում էինք, որ անհետ կորած զինծառայողի վերադարձի մասին լուր կլսենք, իսկ վիրավորների բարեհաջող վիրահատության մասին լուրերն իսկական ցնծություն էին բոլորիս համար: Այդ օրերին համախմբված էր նաեւ երկիրը:

Չկային քաղաքական հոսանքներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, մենք նախ եւ առաջ հայեր էինք, որոնք ցանկանում էին, որ մղձավանջը շուտ ավարտվեր: Յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում էր դրա համար: Երբ լսում էինք երիտասարդների սխրագործության, կամավորների սահման մեկնելու, անհրաժեշտ ցանկացած պարագա սահման հասցնելու մասին, հպարտությունն ու արցունքները խեղդում էին, համոզվում էինք՝ չնայած խնդիրներին, մեզ համար ոչինչ կորած չէր, մենք կարող ենք համախմբվել եւ լուծում տալ ցանկացած խնդրի:

Նախօրեին Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց։ Այս բառերը լսելիս ու արտասանելիս առաջին զգացողությունը, որ ունենում ես, տագնապն է: Կարծում եմ՝ դա նորմալ է, անգամ բնական: Առավել եւս, երբ դրան գումարվում են այլ իրադարձություններ՝ առեւտրի մեծ կենտրոնների ժամանակավոր փակում, հիմնարկությունների առցանց աշխատանք, մեծաքանակ գնումներ կատարող մարդիկ եւ այլն: Առավոտյան մեր խմբագրությունում բոլորս մեզ բռնեցինք այն մտքի վրա, որ առանց խցանումների ու կիսադատարկ ավտոբուսով աշխատանքի հասնելը բոլորովին էլ հաճելի չի եղել, որ քաղաքի լռությունն անընդհատ ուզում ես խախտել, որ սկսում ես կարոտել խցանումներին:

Երկար թվացող նախաբանը 1990-ականների, հետո արդեն Ապրիլյան պատերազմի մասին միայն մեկ նպատակ ունի՝ ցույց տալու, որ մենք ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել եւ միշտ, որպես պետություն ու ժողովուրդ, հաղթող ենք դուրս եկել դրանցից: Չեմ կարող ու չեմ էլ պնդի, որ այդ ընթացքում կամ թեկուզ հիմա ուշացող որոշումներ կամ սխալներ թույլ չենք տվել: Իհարկե, թույլ ենք տվել, բայց փորձություններն անցյալում են մնացել:

Չի կարելի թույլ տալ, որ գրեթե ամբողջ աշխարհն իր ճանկերի մեջ վերցրած հիվանդությունը, որը նաեւ չշրջանցեց Հայաստանը, որեւէ կերպ ընկճի մեզ, ստիպի կորցնել լավատեսությունը, սթափությունը: Մեզ ընդամենը պետք է համբերատար, բայց միեւնույն ժամանակ զգոն լինել: Երբեք չկորցնել լավատեսությունը, իրար օգնելու կարողությունը: Ոնց կասեն մեր մեծերը՝ նմա՞ն խնդիրներ ենք հաղթահարել, սա էլ կանցնի: Ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ լինել չի կարող: Գուցե այս ընթացքում մենք այնքան քաջություն ունենանք, որ վերարժեւորենք մեր կյանքը, փոխհարաբերությունները, արարքները եւ սկսենք շատ հարցերի այլ կերպ նայել ու էլ ավելի գնահատել մեր ունեցածը։ Հուսով եմ՝ այդպես կլինի: Առողջ լինենք ու սիրով ապրենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 749 անգամ
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր... «Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել... Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրի... Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել... Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ... Հայտնաբերվել է Գյումրիում մարտի 24-ին նախկին ... Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերա... ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ցանկանում են արգելափ... ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մ... Փաշինյանը Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրա... Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոն... Չեմ բացառում՝ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադր... Արգենտինայի նախագահը նախատեսում է կրճատել մոտ... Մեր քաղաքում մշակութային կյանքը շարունակաբար ... Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խու... Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվա... Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի ա... 2023թ․-ին ավելացել են ընտանեկան բռնություններ... Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, ո... Հայաստանը կարող է տոտալ կոլապսի մեջ հայտնվել՝... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ գն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan