Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը հետաձգվել է
Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը հետաձգվել է և տեղի կունենա աշնանը:
Ռոլան Գարոսի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 24-ից հունիսի 7-ը, կմեկնարկի սեպտեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են WTA և ATP շարքի բոլոր մրցաշարերը: Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են բոլոր տեսակի մարզական մրցաշարերը: