Իսպանիան հայտարարել է 200 մլրդ եվրոյի չափով «աննախադեպ» օգնության փաթեթի մասին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար 200 մլրդ եվրոյի չափով «աննախադեպ» օգնության փաթեթի մասին, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ կորոնավիրուսի ճգնաժամը վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, եւ կառավարությունը պետք է «վերակառուցման նոր բյուջե կազմի»: Սանչեսն ասել է, որ վարկերի, վարկային երաշխիքների եւ ուղիղ օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի մոտ 20%-ը: Կառավարությունը 117 մլրդ եվրո կտրամադրի մնացած մասնավոր ընկերություններին:
«Մեր նպատակն է կանխել մեր աշխատաշուկայի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի ընկերություններն իմանան, որ կառավարությունը կաջակցի նրանց»,- ասել է Իսպանիայի վարչապետը:
Կառավարությունը մտադիր է նաեւ աջակցել ճգնաժամի պատճառով աշխատանքը կորցրած մարդկանց, ինչպես նաեւ տարեցներին եւ սոցիալապես խոցելի իսպանացիներին: