Կարեւոր է, թե այդ հաղթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրն ինչպես կնայի իր կողքինի դեմքին. Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ԱԺ-ն կողմ է Արտակարգ դրություն հայտարարելու նախագծին
Արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը։ Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Երևույթը որտեղ մենք գտնվում ենք, մարդկության համար նոր չէ, սա ունի նույնիսկ գիտության մեջ շատ հատուկ անվանում՝ սահմանային իրավիճակ, ասել է թե՝ ոչ ստանդարտ իրավիճակ, ճգնաժամային իրավիճակ։ Այսպիսի սահմանային իրավիճակներում լավագույնս են դրսևորվում մարդկանց կամ մարդկանց խմբի բնավորության գծերը։ Կան մարդիկ, որոնք սահմանային իրավիճակներում սարսափելի հատկանիշներ են դրսևորում, և կան խմբեր, որոնք սահմանային իրավիճակներում ցույց են տալիս, թե ինչպիսի մարդասիրական, վեհ ու հոգատար կարող են լինել։ Ինչ խոսք, սա հայ ժողովրդի համար առաջին փորձությունը չէ, անկասկած սա հաղթահարելու ենք։
Արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը։ Կարևոր է այդ հաղաթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրն ինչպես կնայի իր կողքինի դեմքին։ Չպիտի այդ օրը, երբ հաղթահարված կլինի, լինի մեկը, որը խանութում վերցրել է 6 հատ հաց և չի թողել իր հարևանը, որի տանը ևս երեխաներ կան վերցնի 1 հաց։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն, սեր, հանդուրժողականություն, մարդասիրություն և Աստված պահապան մեզ՝ բոլորիս»,- ասաց ԱԺ նախագահը։