Լիոնել Մեսին անձամբ կհամոզի Լաուտարո Մարտինեսին տեղափոխվել «Բարսելոնա»
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին անձամբ կմասնակցի Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ «Բարսելոնա» տեղափոխության բանակցություններին:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ Մեսին անձամբ կհամոզի Լաուտարո Մարտինեսին տեղափոխվել «Բարսելոնա»: 22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:
Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ Այդքան է ստանում նաեւ 2019թ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվեկ 2018թ․ ամռանն արգենտինական «Ռասինգից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ։