Ռոհանին բազմախոստումնալից է համարում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված տվյալները
Իրանի նախագահ Հասան Ռոհանին բազմախոստումնալից է համարում COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված տվյալները: «Հաշվի առնելով ներկայացված թվերը՝ մենք խուսափել ենք վիրուսի գագաթնակետից, սակայն բոլորին խորհուրդ եմ տալիս տանը մնալ եւ հետեւել բոլոր խորհուրդներին»,- ասել է նա, հաղորդում է Mehr-ը:
Ռոհանին նշել է, որ առողջապահության եւ ներքին գործերի նախարարությունները կշարունակեն հետեւել մարդկանց առողջական վիճակին:
Վերջին տվյալներով՝ Իրանում գրանցվել է վարակման 14 991 դեպք, մահացել է 853 մարդ: Ապաքինվել է 4996 մարդ: