Սադիո Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն ամռանը կլինի անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն, հաղորդում է բրիտանական Mirror-ը։
Արքայական ակումբն արդեն սենեգալցի ֆուտբոլիստի ներկայացուցիչներին հայտնել է հետաքրքրության եւ բանակցություններ սկսելու մտադրության մասին։
Մադրիդում կարծում են, որ գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո եւ Անգլիայի առաջնության վերսկսման դեպքում, չեմպիոն դառնալուց հետո Մանեն կցանկանա ունենալ նոր մարտահրավեր եւ կընդունի առաջարկը։
«Ռեալը» պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել մինչեւ 150 միլիոն եվրո։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 8 խաղում նա դարձել է 2 գոլի հեղինակ։