Քոնոր Մաքգրեգորի մորաքրոջ մահվան պատճառը չի եղել կորոնավիրուսը
Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն, թեթեւքաշային իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հերքել է, որ իր մորաքույրը մահացել է կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ մորաքրոջ մահը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ։
«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի եւ աջակցության համար մորաքրոջս մահից հետո։ Ցանկանում եմ մանրամասնել․ հաստատվել է, որ նա չի եղել կորոնավիրուսի զոհ։
Մենք պատրաստվում ենք հուղարկավորությանը։ Գիտեմ, որ շատերն են առաջիկայում բախվելու վարակի հետ։ Ամբողջ ընտանիքիս անունից երախտագիտությունս եմ հայտնում այս տխուր ժամանակներում աջակցության համար»,- գրել է Մաքգրեգորը Ինստագրամում։
Վերջին տվյալով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 140 հազար մարդ, ավելի քան 5 հազարը մահացել է, 70 հազարից ավելի մարդ առողջացել է։