Պուշկինի լեռնանցքում 4 ծառ կտրել են. դրանք ընկել ու երկկողմանի փակել են ավտոճանապարհը
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 13-ին, ժամը 02:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, ծառն ընկել եւ երկկողմանի փակել է ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում կտրված եւ ընկած է 4 ծառ (2 բոխի եւ 2 սոճի)։
Փրկարարները ծառերը հեռացրել են ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի երթեւեկելի: