Նուրմագոմեդովի մարզիչ. Խաբիբի և Ֆերգյուսոնի մենամարտը կանցկացվի առանց հանդիսականների
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչ Խավիեր Մենդեսը հայտարարել է, որ Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտը կորոնավիրուսի պատճառով չի հետաձգվի:
«Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, ապա Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը կանցկացվի առանց հանդիսականների:
Այս մենամարտը շատ կարևոր է մեզ համար, և մենք ամենաքիչն են ցանկանում, որ այն հետաձգվի»,- Մենդեսի խոսքը մեջբերում է RIA Novosti-ն:
Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: