Ա Սերիայի ղեկավարությունը տարբերակ է գտել հետաձգված հանդիպումները լրացնելու համար
Իտալական Ա Սերիայի ղեկավարությունը դեմ է արտահայտվել մրցաշարի հաղթողին փլեյ-օֆֆ տարբերակով պարզելու տարբերակին, հայտնում է Sky Italia-ն:
Ա Սերիայի ղեկավարությունը նպատակահարմար է գտնում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված դադարից հետո մրցաշարի հանդիպումներն անցկացնել ամեն երեք օրը մեկ: Եթե մրցաշարը վերսկսվի ապրիլին, ապա վերջին տուրի հանդիպումը հնարավոր կլինի անցկացնել հունիսի վերջին:
Նշենք, որ հունիսի 12-ին նախատեսված է անցկացնել Եվրո-2020-ի բացման արարողությունը, սակայն ՈւԵՖԱ-ն չի բացառել, որ մրցաշարը կարող է 1 տարով հետաձգվել:
Հիշեցնենք, որ մարտի 13-ից որոշվել է դադարեցնել Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի մրցաշարերը։ Հայաստանի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնությունները եւս դադարեցվել են։