ԵԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպայի լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին:
Քվեարկության արդյունքում Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Սամուելե Կամպոն, որը գոլի հեղինակ էր դարձել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոն, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մարկոս Անտոնիոն և «Բայեր Լևերկուզենի» կիսապաշտպան Չարլես Արանգիսը: