Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսը չի հաստատվել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի անցած COVID-19 կորոնավիրուսի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել, ասվում է նախագահի ֆեյսբուքյան էջում:
«Թեստերը վկայում են հանրապետության նախագահի մոտ COVID-19-ի բացասական արդյունքի մասին»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ O Dia պարբերականը, վկայակոչելով կառավարության ներսում աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախագահի մոտ վիրուսի առկայության առաջին թեստը դրական է եղել: