Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտը չի հետաձգվի
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը հայտարարել է, որ Խաբիբի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը, անպայման, տեղի է ունենալու:
«Խաբիբի և Ֆերգյուսոնի մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 18-ին: Մենամարտը, հնարավոր է, անցկացվի առանց հանդիսականների»,- Ալի-Ազիզի խոսքը փոխանցում է Ria Novosti-ն:
Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: