Հայտնի է՝ ով կքննի Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրեական գործը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։