Իռլանդիայում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Իռլանդիայում նոր կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել, հայտնում է երկրի առողջապահության վարչությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 դեպք։
Նոր կորոնավիրուսով աշխարհում վարակվել է ավելի քան 100 000 մարդ, մահացել է մոտ 4000 մարդ, մեծ մասն առողջացել է։