Մխիթարյանը՝ «Ռոմայի» փետրվարի լավագույն գոլի հեղինակի հավակնորդ
Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի փետրվարի լավագույն գոլի հեղինակի հավակնորդներին:
Նախորդ ամսվա լավագույն գոլի կոչմանը հավակնում է նաև Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:
Լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են նաև թուրք Չենգիզ Ունդերը, իսպանակցի Կառլես Պերեսը և հոլանդացի Ջաստին Կյլույվերտը:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մխիթարյանն ակումբային բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
Տեսանյութն՝ այստեղ: