Մոսկովյան փողոցում փորձել է հափշտակել Ղազախստանի քաղաքացի մի կնոջ դրամապանակը. ոստիկանները կանխել են
Մարտի 9-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, Մոսկովյան փողոցից, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 46-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա Մոսկովյան փողոցում փորձել է հափշտակել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի մի կնոջ դրամապանակը, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
46-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: