Կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանն ամենեւին 14 օր չէ. ե՞րբ է վարակումից հետո արտահայտվում վիրուսը
Կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանն ամենեւին 14 օր չէ, այլ ավելի շատ: Այդ պատճառով ամերիկացի գիտնականները կոչ են անում մարդկանց մեկուսացնել ոչ թե 2 շաբաթով, այլ 24 օրով: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում:
Հետազոտության համաձայն՝ 97,5% պացիենտների մոտ այն դրսեւորվում է 11,5 օրվա ընթացքում, իսկ ինկուբացիայի միջին ժամանակը կազմում է 5,1 օրը: Այդ կապակցությամբ մասնագետները հայտարարում են, որ 14 օրով կարանտինը հիմնավորված է:
Սակայն գիտնականները վերլուծել են Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսով վարակված 181 մարդու տվյալները՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ին: Միջինում ինկուբացիոն շրջանը կազմել է 5,1 օր, իսկ 97,5% դեպքերում ախտանիշներն արտահայտվել են 11,5 օրվա ընթացքում:
Սակայն գիտնականները մոդելավորել են, որ բոլոր վարակվածների 1%-ի մոտ ախտանիշները կարող են արտահայտվել 14-օրյա կարանտինից հետո, ինչի հետ կապված կարանտինը խորհուրդ է տրվում երկարաձգել: