Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցությամբ օլիմպիական վարկանիշային մրցաշարը տեղի չի ունենա
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվելիք 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է, տեղեկացնում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարը պետք է մեկնարկեր մարտի 13-ին: Չեղյալ են համարվել նաև Թբիլիսիում ու Անթալիայում մարտին անցկացվելիք մրցաշարերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-24-ը Թել Ավիվում տեղի ունեղած Գրան պրի մրցաշարում Կարապետյանը նվաճեց արծաթե մեդալ՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով 73 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտը: Այդ մրցաշարում Կարապետյանը վաստակեց 500 վարկանիշային միավոր եւ պահպանում է օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն։