«Փյունիկի» պաշտպանը հրավեր է ստացել Ռուանդայի հավաքականից
«Փյունիկի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավեր է ստացել Ռուանդայի ազգային հավաքականից՝ մասնակցելու Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի հանդիպումներին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մարտի 25-ին Ռուանդայի հավաքականը կհյուրընկալվի Կաբո Վերդեի հավաքականին։ Մարտի 29-ին թիմերը կխաղան Ռուանդայում:
«Փյունիկը» հաջողություն է մաղթում Սալոմոն Նիրիսարիկեին եւ Ռուանդայի հավաքականին առաջիկա խաղերում: