Խարթումում մահափորձ է կատարվել Սուդանի վարչապետի վրա
Սուդանի մայրաքաղաք Խարթումում մահափորձ է կատարվել երկրի վարչապետ Աբդուլլահ Համուկի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սուդանի պետական հեռուստատեսությանը:
Քաղաքական գործիչը ողջ է եւ այժմ գտնվում է ապահով վայրում, փոխանցում է գործակալությունը: Ինչպես հայտնում է Al Arabia-ն, կառավարության ղեկավարի ավտոշարասյան անցնելու ընթացքում կայանված ավտոմեքենայի մեջ պայթուցիկ սարք է գործի դրվել, հայտնում է ՌԲԿ- ն:
Աբդուլլահ Համդուկը զբաղեցրել է Սուդանի վարչապետի պաշտոնը 2019-ի օգոստոսին ռազմական հեղաշրջումից եւ 30 տարի երկիրը կառավարած Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելուց հետո: