Նորվեգիայում հալած սառցադաշտում հայտնաբերվել է վիկինգների 1500-ամյա նետ
Կլիմայի փոփոխության արդյունքում հայտնաբերվել է վիկինգի նետ, որը թաքնվում էր սառցադաշտում 1500 տարի: Հարավային Նորվեգիայում հայտնաբերվել է նետի ծայր, որը վերաբերում է գերմանների երկաթե դարին, գրում է Planet Today-ը:
Նետն ունի շուրջ 18 սանտիմետր երկարություն եւ կշռում է շուրջ 30 գրամ:
1500-ամյա նետի մետաղյա ծայրը հայտնաբերվել է Յոթունհեյմեն սառցադաշտի եզրին՝ 2050 մետր բարձրության վրա: Հնագետները նշել են, որ կլիմայի փոփոխությունը հասել է Յոթունհեյմեն սառցադաշտին: Վերջին մի քանի տարիներին Նորվեգիայի սառցադաշտերը ենթարկվել են կտրուկ հալոցքի բարձր ջերմաստիճանի պատճառով, որը, փորձագետների խոսքով, կապված է կլիմայի փոփոխության հետ: Եւ, չնայած դա նշանակում է, որ հնագետները կարող են հայտնաբերել անցյալից առարկաներ ու մասունքներ, այն սպառնում է ոչնչացնել դրանք ժամանակին չբացահայտելու դեպքում:
Ծրագրի մասնակիցներից մեկը՝ Լարս Փիլոն, ասել է. «Մեր օբյեկտներում դիտվում է արագ հալոցք, եւ մարդկության պատմության մասնիկները դրան զուգընթաց նույնպես պակասում են»: