Քաբուլում անհայտ անձինք սպանել են բարձրաստիճան պաշտոնյային եւ նրա անվտանգության աշխատակիցներին
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում անհայտ անձինք սպանել են բարձրաստիճան պաշտոնյային եւ նրա անվտանգության աշխատակիցներին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար:
Նշվում է, որ զինված անձանց խումբը կրակ է բացել Լոգար նահանգի խորհրդի անդամ Նասեր Գայրաթի ուղղությամբ, որի հետեւանքով նա եւ իր երկու անվտանգության աշխատակիցները զոհվել են, իսկ վարորդը՝ վիրավորվել: