Լատինական Ամերիկայի բնակչուհիները կնշեն Կանանց միջազգային օրը բողոքի զանգվածային ցույցերով
Լատինական Ամերիկայի կին բնակիչները՝ սկսած Բուենոս Այրեսից մինչեւ Մեխիկո, պատրաստ են դուրս գալ իրենց քաղաքների փողոցները Կանանց միջազգային օրը՝ ի նշան կանանց նկատմամբ բռնության, անհավասարության եւ հղիության ընդհատման դեմ բողոքի, հաղորդում է Reuters-ը:
Մեխիկոյում կանայք պատրաստվում են անցկացնել քայլերթ վերջին տարիներին հաճախակի դարձած կանանց սպանությունների դեմ՝ հասնելով մինչեւ նախագահի նստավայրի դիմաց գտնվող հրապարակը:
Սակայն հատկապես զանգվածային կլինեն, ըստ ամենայնի, Չիլիի գեղեցիկ սեռի քայլերթերը. այդտեղ կանայք կբողոքեն սոցիալական անհավասարության դեմ: