«Արսենալն» ուժեղ էր «Վեստ Հեմից», օրվա արդյունքներ (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց «Վեստ Հեմին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ «Արսենալին» հաղթանակ բերեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետի գոլը վերջնամասում։
«Արսենալը» 40 միավորով բարձրացավ 9-րդ տեղ եւ 1 միավոր առաջ է «Քրիսթալ Փելասից»։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 1։0 (տեսանյութ)
Ալեքսանդր Լյակազետ, 78
«Քրիսթալ Փելաս» - «Ուոթֆորդ»՝ 1։0
Ջորդան Այու, 28
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Նորվիչ Սիթի»՝ 1։0
Բիլի Շարպ, 36
«Սաութհեմփթոն» - «Նյուքասլ»՝ 0։1
Ալան Սենթ-Մաքսիմեն, 79
Չիրացրած 11մ՝ Մեթ Ռիթչի («Նյուքասլ»), 45
Հեռացում՝ Մուսա Ջենեպո («Սաութհեմփթոն»), 28
«Վուլվերհեմփթոն» - «Բրայթոն»՝ 0։0
«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 21:30 (Երևանի ժամանակ)